Հոլիվուդյան աստղ Լինդսի Լոհանի դեմ դատավարությունը նոր ընթացք է ստանում: Թաեր Քամալը, ով նշել է, թե դերասանուհին վրաերթի է ենթարկել իրեն Պորշե մակնիշի մեքենայով, պնդում է, որ հոլիվուդյան դերասանուհին թաքնվել է դեպքի վայրից եւ փոխհատուցում է պահանջում:
TMZ-ը հայտնում է, որ Ոչ Քամալը, ոչ Լոհանը մտադիր չեն համագործակցել ոստիկանության հետ: Ավելի ուշ պարզվել է, որ Լոհանին է դիմել ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, ով հետաքրքրվել է Քամալով: Նախապես նշվում էր, թե վերջինս կեղծ վրաերթեր է բեմադրում եւ գումարներ պահանջում, սակայն ավելի ուշ պարզվել է, թե դա Քամալը չէ, այլ Ամիր անունով մեկը:
Տուժածի շահերը դատարանում ներկայացնում է հայազգի փաստաբան Մարկ Գերագոսը, ով հերքել է, թե իր հաճախորդը խնդիրներ ունի: Եթե Լոհանի եղքը հաստատվի, նրան ազատազրկում է սպառնում:


























