Մարտի 20-ին Մեքսիկայի հարավում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետեւանքով մահացել է երկու մարդ: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոն: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնվել էր, որ զոհեր չկան, այլ տուժել են 7 մարդ:
Ըստ վերջին ճշտված տվյալների` տուժել են 13 մարդ: Ժամանակավորապես առանց էլեկտրականության են մնացել շուրջ 2,5 միլիոն մարդ: Մեխիկոյում շուրջ 250 հազար բնակիչներ մնացել են առանց ջրի, քանի որ երկրաշարժը ավերել է խողովակները:
Առնվազն 32 հազար տներ վնասվել են: Հիմնականում վնասվել են Հերերո եւ Օահակա նահնագներում գտնվող շինությունները:
Հիշեցնենք, որ մարտի 20-ի 7,9 բալանոց հզորությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող ամերիկյան Ակապուլկո քաղաքի շրջանում: Ստորերկրյա ցնցումները շարունակական բնույթ են կրել: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 17,5 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաեւ Մեխիկոյում: Այնուհետեւ հաջորդել է կրկնվող ցնցումների շարք:
Մարտի 22-ին մոտավորապես այդ նույն շրջանում տեղի է ունեցել 5,2 հզորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է Ակապուլկո քաղաքից 178 կմ արեւելք: Օջախը գտնվել է 12,2 կմ խորության վրա:


























