Արգենտինայում նոր կառուցվող շենքի փլուզման հետեւանքով 7 մարդ է մահացել, եւս 5 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Միջադեպը տեղի է ունեցել Կորիենտես նահանգի նույնանուն մայրաքաղաքում, շինարարական աշխատանքների ժամանակ: Փլվել է կիսակառույց բազմահարկ շենքը: Տեղի ունեցածի պատճառների մասին դեռ ոչինչ չի հաղորդվում, հայտնում է Gazeta.ru-ն: