Հրաձգության աշխարհի առաջնության կազմակերպիչները Քուվեյթում Ղազախստանի հիմնը շփոթել են «Բորատ. Ամերիկայի մշակութային հետազոտություն հանուն Ղազախստանի ժողովուրդների» ֆիլմի երգի հետ: Այդ մասին հաղորդում է Tengrinews.kz-ը:
Ցանցում արդեն հայտնվել է տեսագրությունը, թե ինչպես են Ղազախստանի հավաքականին ողջունում այն երգով, որը հնչել է «ղազախ մարմնավաճառների» եւ «ուզբեկ դանդաղամիտների մասին» ֆիլմում:
Ուշագրավ է, որ «Բորատ» ֆիլմն արգելված է ցույց տալ Քուվեյթի կինոթատրոններում:




























