Գյումրիում, մարտի 22-ին, «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Ղանդիլյան 10 շենքի 2-րդ բնակարանի պատշգամբը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փլուզման հետեւանքով նույն բնակարանի բնակչուհի` 53-ամյա Կարինե Խոջոյանը վայր է ընկել եւ, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում մասնակի փլուզվել է նշված բնակարանի պատշգամբի հարթակը: Դեպքի մասին տեղյակ է պահվել Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ բաժինը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: