Իսպանիայում հարավսլավական բանակի նախկին հատուկջոկատայիններին մեղադրել են մարդակերության մեջ: Մադրիդի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել նրանց կողմից ստեղծված կազմակերպված հանցագործ խմբավորման առնչությամբ:
Խմբավորումը կասկածվում է դաժան սպանության եւ իրենց գործընկերոջը ուտելու մեջ, ում սպանել են դավաճանության համար:
Նրանց զոհը դարձել է 37-ամյա Միլան Յուրիշիչը, ում կասկածել են Զեմուն մաֆիոզ կլանի փողերի գողության մեջ: Յուրիշիչը փորձել է թաքնվել Մադրիդում, բայց 2009-ին նրանք հայտնաբերել են եւ մուրճով հարվածելով սպանել:
Սպանությունից հետո գանգստերների ղեկավար Լուկ Բոժովիչը հարկադրել է կտրատել դիակը եւ աղալ, իսկ այդ մսից պատրաստած ճաշն ուտել: Իսկ Միլան Յուրիշիչի ոսկորները շպրտել են Մադրիդի Մանսարես գետը:
Զեմուն կլանը հիմնվել է Բելգրադում, եւ դրա մեջ են մտել Սերբիայի ՆԳՆ-ի նախկին աշխատակիցները: Հենց այդ խմբավորումն է պատասխանատու Սերբիայի վարչապետ Զորան Ժինժիչի սպանության համար, որը տեղի է ունեցել 2003-ին, հաղորդում է NEWSru.com-ը:


























