Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ, այսօր` մարտի 23-ին, տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է ԼՂՀ քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագիծը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգի հարցի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը:

Նախագահ Սահակյանը  քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը համարել է պետության կարեւորագույն գործառույթներից մեկը եւ պետական անվտանգության բաղկացուցիչ ու անբաժանելի մասը:

Երկրի ղեկավարը հավանություն է տվել քաղաքացիական պաշտպանության հայեցակարգի նախագծին եւ անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարել սահմանված կարգով ընթացք տալ եւ հաստատման ներկայացնել այն` համապատասխան հանձնարարականներով: