Մինչեւ 2030 թ. Հայաստանում կկառուցվեն 70 նոր ջրամբարներ: Այդ մասին այսօր` մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության փոխտնօրեն Վոլոդյա Նարիմանյանը: Նրա տեղեկացմամբ` ներկայում արդեն իսկ գործում են մոտ 70 ջրամբարներ` 1-1.2 մլրդ խոր. մետր տարողությամբ: Կառուցվելիք ջրամբարների շնորհիվ այդ ծավալները կկրկնապատկվեն:
Ջրամբարներում կուտակվող ջուրը հիմնականում օգտագործվելու է ոռոգման նպատակներով: Ըստ Նարիմանյաի` ջրամբարների կառուցման անհրաժեշտությունը նաեւ պայմանավորված է ջրային ռեսուրսների անհավասարաչափ բաշխմամբ` եւ ժամանակային, եւ տարածքային առումով: Մասնավորապես` ջրային հոսքերի 60%-ը ձեւավորվում են մարտ-ապրիլ-մայիս ամիսներին, իսկ օգոստոս-սեպտեմբերին ոռոգման ցանցերում նկատվում է ջրի դեֆիցիտ:
Ընդհանուր առմամբ` Հայաստանում դեֆիցիտ չկա, հավաստիացրեց Վ. Նարիմանյանը:


























