«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` մարտի 23-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել: Պատճառը` դոլարի առաջարկի ու պահանջարկի փոխարժեքների միջեւ առաջացած խզվածությունն է: Դոլարն առաջարկվել է ավելի թանկ, քան երեկ` 1դոլար/389 դրամ փոխարժեքով, սակայն գնորդ չի գտել: Պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 388 դրամը:

Կանխիկ արտարժույթի շուկայում առայժմ փոփոխություններ չկան` դոլարը փոխանակման կետերի կողմից գնվում է 387-388 դրամով, վաճառվում` 389 դրամով: