Բաքվի Նասիմիի շրջանի բնակարաններից մեկում երեք անձի դիակ են գտել: Այդ մասին հաղոդրում է APA-ն` վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ վարչության հաղորդած տեղեկությունները: Տեղեկության համաձայն, մարտի 22-ի գիշերը Բաքվում` վերոնշյալ հասցեում, հայտնաբերվել է աֆրիկյան Մարոկկո պետության քաղաքացի Դուադե Էլ Բոուսլայնի եւ 20-25 տարեկան երկու կանանց դիակ:

Դուադե Էլ Բոուսլայնը Ադրբեջանում Մարոկկոյի դեսպանության աշխատակից է եղել:  Ադրբեջանի ԱԻՆ-ի կայքը հայտնում է, որ նրանք թունավորվել են գազից: