Բուժման համար Թուրքայում գտնվող մի խումբ լիբիացիներ, այսօր` մարտի 23-ին, գրավել են Ստամբուլում Լիբիայի հյուպատոսությունը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում Լիբիայի հյուպատոսարանը գրավածներին աջակցելու համար հյուպատոսարանի դիմաց են հավաքվել այլ լիբիացիներ։

Թուրքական ոստիկանությունը նախ հեռացրել է հյուպատոսության դիմաց հավաքված լիբիացիներին, որից հետո հատուկ գործիքով կոտրել են հյուպատոսության դուռը եւ ներխուժել ներս։  Ոստիկանությունը ձերբակալել է հյուպատոսության շենքը գրաված լիբիացիներին եւ տեղափոխել ոստիկանություն։