«Ալ-Կաիդայի» գրոհայինները փախել են Իրաքի բանտից: Տարբեր տվյալներով, 17-19 բանտարկյալներ հայտնվել են ազատության մեջ, սավաններից պատրաստված պարանով իջներով:
Բանտը տեղակայված է Քիրքուք քաղաքում: Բանտարկյալները կոտրել են բանտի զուգարանի օդափոխիչ համակարգը եւ դուրս եկել բանտի տարածքից:
Տեղի իշխանությունների ներկայացուցիչը հայտարարել է, որ փախուստը հնարավոր է դարձել պահապանների անփութության պատճառով, հաղորդում է Pravda.ru-ն:
Տեղի իշխանությունների տվյալներով, փախուստի դիմածների մեծամասնությունը ազատազրկվել էր ահաբեկչության մեղադրանքով:




























