Թել-Ավիվի փողոցներում, մարտի 22-ին, կայացել է «մարմնավաճառների երթը»` ի պաշտպանություն կանադացի ֆեմինիստուհիների: Երիտասարդ կանայք անցել են փողոցներով. «Մի ասեք մեզ, թե ոնց հագնվենք, ասեք նրանց, որ չբռնաբարեն» գրառումներով:

«Մարմնավաճառների երթը» պատասխանն էր Տորոնտոյի ոստիկանության սպա Մայքլ Սանգինետտիի հայտարարությանն` արված Յորքի համալսարանում կայացած անվտանգության հարցերով սեմինարի ընթացքում: Սպան ասել էր, թե ոչ ոք չի կպչի աղջիկներին, եթե նրանք մարմնավաճառների պես չհագնվեն: Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել:

Թել-Ավիվի երթի մասնակիցներն ավելի համեստ են հագնված եղել եվրոպացի, ամերիկացի եւ ավստրալացի ֆեմինիստուհիներից: Շատերը երթին մասնակցել են ընկերների հետ հաղորդում է NEWSru.co.il-ը: