Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդը որոշել է համոզել կուբացիներին` հրաժարվել մարքսիզմից: «Ազատության կղզու» ղեկավարությանը նա կոչ է արել հրաժարվել իրականության հետ կապ չունեցող ուսմունքից եւ ղեկավարվել հասարակական կացութաձեւի նոր մոդելով:
Բացի այդ, նա կոչ է արել Հավանային, որ հրաժարվի հավատացյալնրին ճնշելուց եւ ապահովի դավանանքի ազատությունը:
Համապատասխան հայտարարությունը կաթոլիկ եկեղեցու առաջնորդն արել է ինքնաթիռում, որով շրջագայության է մեկնել Լատինական Ամերիկայի երկրներով: Պապի խոսքով, Կուբայի կաթոլիկ համայնքը ձգտում է կառուցողական երկխոսություն սկսել Կուբայի իշխանությունների հետ, որ խուսափի նոր փոխադարձ խնդիրներից, հաղորդում է Agence-France Presse-ը:
Կուբան ավանդաբար կաթոլիկ երկիր է համարվում: Թեեւ 20-րդ դարում այնտեղ աթեիզմ հաստատելու փորձեր են արվել, կղզու բնակչության մեծամասնությունն իրեն կաթոլիկ է համարում:




























