«Բուրանովսկիե բաբուշկի» խումբը «Եվրատեսիլին» մասնակցելու համար Բաքու կմեկնի իր վառարանով, որը դուրս կբերեն բեմ իրենց ելույթի ժամանակ: Ճիշտ է, վՎառարանն իսկական չի լինի, այլ դեկորատիվ, բայց տատիկները խոստանում են, որ բլիթներն իսկական կլինեն, որը կհյուրասիրեն մրցույթի բոլոր մասնակիցներին: Նրանք նշում են, որ հյուրասիրությունը լինելու է Ուդմուրտիայի տատիկների հիմնական հաղթաթուղթը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ինչ վերաբերում է բեմական կերպարներին, այստեղ տատիկները շեշտը դնում են բնական լինելու եւ իրենց հմայքի վրա: Թանկարժեք զգեստների փոխարեն նրանք ազգային տարազ կկրեն, ադամանդների փոխարեն` հին մետաղադրամներից զարդեր, էքստրավագանտ սանրվածքների փոխարեն` վաղ գույնի թաշկինակներ:
«Արեւմտյան մամուլը փորձում է Ուդմուտիայի տատիկներին ամուսնացնել մեկ մրցույթի այլ տարեց մասնակցի` Մեծ Բրիտանիան ներկայացնող 75-ամյա Էնգելբերթ Համփերդինքի հետ, բայց ռուսաստանցի տատիկները որ մի կերպ չեն կարողանում սովորել նրա դժվար հիշվող անունը:
Ի դեպ, ուդմուրտացի տատիկներն ընդհանուր առմամբ ունեն 70 զավակներ, թոռներ ու ծոռներ:



























