Շվեդիայի իշխանություններն առաջիկայում  նախատեսում են հրաժարվել կանխիկ գումարից  եւ ամբողջությամբ անցնել քարտերի միջոցով վճարային համակարգի:

Ինչպես փոխանցում է The Daily Mail-ը, այսօր ներկայումս Շվեդիայի շրջանառության մեջ կանխիկի ծավալը ընդամենը  3% է կազմում: Շվեդական շատ քաղաքներում պլաստիկ քարտերով վճարումը կատարվում է ամենուր, անգամ` հասարակական տրանսպորտում: Անգամ եկեղեցին է  հանգանակությունն ընդունում քարտերից:

Միժամանակ պետք է նշել, որ աշխարհում առաջին թղթադրամ թողարկած երկիրը հենց Շվեդիան է եղել` 1661 թ-ին: