Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը մտադիր է հակընդդեմ հայց ներկայացնել News Media-ի գործադիր տնօրեն Աշոտ Գաբրիելյանովի դեմ:
Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», հայցի առարկա պետք է լինի «լրագրողին ծեծելու մասին ակնհայտ կոեղծ տեղեկությունը»: «Վիրավորական է մասնակցել լայֆնյուզի էժանագին PR-ին: Բայց այն, որ փաստի առթիվ քրեական գործի չհարուցումը ցույց է տվել, որ Աշոտը ստախոս է, արդեն լավ է», -Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Սոբչակը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am–ը, Մոսկվայում քրեական գործ էր հարուցվել ունեցվածքի կանխամտածված ոչնչացման մեղադրանքով` հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի եւ ընդդիմադիր Իլյա Յաշինի դեմ: Այդ մասին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից:
Խոսքը Canon ХА 10Е տեսախցիկի մասին է, որ պատկանում էր iNews-ի թղթակից Իսակովային: Նախնական տվյալներով, տեսախցիկը կոտրել էին հիշողության չիպը ոչնչացնելու համար: Սարքավորման արժեքը 114 հազար ռուբլի է:
Նշենք, որ News Media-ի գործադիր տնօրեն Աշոտ Գաբրիելյանովն ու iNews հոլդինգի երկու աշխատակցուհիներ ավելի վաղ ոստիկանությանը հայտնել էին, թե մարտի 13-ի գիշերը «Տվերբուլ» ռեստորանում ծեծել են լրագորղներին: Դիմումատուների խոսքով, Սոբչակը, Յաշինն ու Անաստասյա Օգնեւան ծեծել են մի լրագրողուհու, իսկ ֆոտոթղթակցի սարքավորումը կոտրել են:
Ավելի ուշ Սոբչակը հայտնել էր, թե լրագրողները լրտեսել են իրենց` խախտելով մասնավոր զրույցների գաղտնալսման օրենքը:



























