Վանաձորի Կերպարվեստի թանգարանում, մարտի 23-ին, բացվել է ցուցահանդես` «Նորաձեւության ճանապարհ` երկխոսության սահմանների խաչմերուկում» ծրագրի շրջանակներում:
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նախ Կերպարվեստի թանգարանի տնօրեն Փափագ Ալոյանը, իսկ հետո նաեւ ցուցանմուշների դիզայներներից երկուսը` Արամ Նիկոլյանն ու Գայանե Սիմոնյանը: Ցուցահանդեսն արդեն ներկայացվել է մայրաքաղաք Երեւանում ու Գյումրիում, Վանաձորից հետո կներկայացվի նաեւ Դիլիջանում, այնուհետ նախատեսվում է ցուցադրություններ կազմակերպել նաեւ մի շարք եվրոպական երկրների` Գերմանիայի, Ռումինիայի, Չեխիայի, Դանիայի, ինչպես նաեւ Միացյալ Թագավորության ցուցասրահներում:
Ցուցահանդեսին ներկայացված են թվով 20 դիզայներների աշխատանքներ:
Վանաձորի Կերպարվեստի թանգարում ցուցահանդեսը կմնա մինչեւ մարտի 30-ը:





























