Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 3-րդ կմ-ին, մարտի 23-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ճամփեզրի ջրահեռացման հեղեղատարը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: