Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի պայքարել Հայաստանի եվրոպական բարեկամներ հասարակական կազմակերպության հարցումների համաձայն 35 տոկոս կազմող չկողմնորոշված ընտրողների ձայներն ստանալու համար: Այս մասին այսօր` մարտի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա հիշեցրեց, որ հարցումներն անցկացվել են, երբ դեռ նախընտրական ցուցակները հրապարակված չէին:
Գ. Մինասյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն ունի կամք` անցկացնելու այնպիսի ընտրություններ, որոնք ընդունելի կլինեն, թե’ հասարակության, թե’ միջազգային հանրության համար:




























