Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար հոգեհարազատ է տեղական ինքնակառարավման մարմիններում աշխատանքը: Այս մասին այսօր` մարռտի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց նա` ի պատասխան հարցի, թե տեսնո՞ւմ է իրեն առաջիկա խորհրդարանում:

«Քանի որ ես կուսակցական եմ, ընտրություններից հետո կուսակցությունն է որոշելու, թե որտեղ կլինեմ ես, բայց բազմից ասել եմ, որ ես տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու փորձ ունեմ, այդ աշխատանքն ինձ հոգեհարազատ է, դա իմ անձնական կարծիքն է, ինչ մնում է հետագա ընտրություններից հետո, ապա Հանրապետական կուսակցությունը դա կորոշի»,- նշեց նա:

Նշենք, որ Տարոն Մարգարյանը ՀՀԿ համամասնական ցուցակի 4-րդ տեղում է: