Ավստրալիայում այսօր 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:  Երկրաշարժը գրանցվել է երկրի կենտրոնական մասում,  էպիկենտրոնը գտնվել է Էրնաբելլա քաղաքի մոտ: Տվյալ պահին զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Սա 1997թ-ից ի վեր ամենահզոր երկրաշարժն է Ավստրալիայում: Այն ժամանակ  6,3 մագնիտուդով ստորերկրյա ցնցումները գրանցվել էին երկրի արեւմուտքում: