Մարսելում բնակվող 12-ամյա Սարգիս Բիրգինը նկարչական յուրահատուկ տաղանդ ունի: Նա իր օրվա մեծ մասն անցկացնում է  կոմիքսներ նկարելով, գրում է «Nouvelles d`Arménie»-ին:

«Նա շատ վաղ տարիքից է սկսել նկարել, երբ հազիվ հինգ տարեկան էր»,-պատմում են ծնողները` Աղավնին եւ Իշխանը, որոնք մի քանի տարի առաջ են տեղափոխվել Թուրքիայից:  Սարգիսը երկու տարի հաճախել է Մարսելի գեղեցիկ արվեստների դպրոց: Սակայն նա նախընտրում է ստեղծել իր նկարները, որոնցում հերոսները երբեք մարդկային ձեւ չեն ունենում:«Իմ ցանկությունն է ալբոմներ ստեղծել, նկարել թերթերում, հետո գնալ հեռուստատեսություն»,-ասում է  Սարգիսը: Եթե հասնի հաջողության` նա մտադիր է մանկատուն կառուցել Հայաստանում: