Ոստիկանները Աթենքի կենտրոնում Անկախության օրվան նվիրված դպրոցական շքերթի ժամանակ 29 մարդու են ձերբակալել: Անկախության օրը երկրում նշվելու է վաղը` մարտի 25-ին:
Ոստիկանությունը ձերբակալել է ուսուցչական արհմիության կազմակերպած ցույցի մասնակիցներին: Նրանք փորձել են ներխուժել երկրի խորհրդարանի դիմացի հրապարակ, որտեղ այդ պահին ընթանում էր դպրոցականների երթը:
Քաղաքի կենտրոնն այս պահին փակ է, ոստիկանությունը շուրջօրյա ուժեղացված հերթապահություն է իրականացնում: Շուրջ 4 հազար ոստիկաններ հսկում են Աթենքում կարգուկանոնի պահպանումը այն բանից հետո, երբ ցուցարարները խոստացել էին խանգարել աշակերտական եւ ռազմական շքերթները ամբողջ երկրում` ի նշան աշխատավարձերի եւ կենսաթոշակների կրճատման դեմ բողոքի, հաղորդում է «Ռոսբալտը»:




























