Թուրքիայի Ջիզրե քաղաքում Նովրուզի տոնակատարության ժամանակ ձերբակալված քրդերին աջակցելու համար Ջիզրե ժամանազ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանի եւ տեղի ոստիկանապետերից մեկի հետ վիճաբանություն է տեղի ունեցել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունն արգելել է Հասիփ Քափլանին եւ նրա հետ ժամանած մյուս քուրդ պատգամավորներին երթ անել դեպի դատարան, որի հետեւանքով Քափլանի եւ ոստիկանապետի միջեւ վիճաբանություն է տեղի ունենում։ Քուրդ պատգամավորի նյարդերը տեղի է տվել եւ նա շրջանի ոստիկանապետերից մեկին հայհոյել է՝ օգտագործելով թուրքերեն հայհոյանքը, որը սկսվում է «ս» տառով եւ օգտագործվում է նաեւ հայկական ժարգոնային բառապաշարում։