Առողջապահության միջազգային կազմակերպությունն ընդլայնել է հոգեկան հիվանդությունների ցանկը, որոնք անհապաղ հոգեբույժի միջամտության կարիք ունեն: Ցանկում ներառվել են նաեւ հումակերներն ու բուսակերները:

Ինչպես հաղորդում է Nakanune.ru-ն, հիմա արդեն բուսակերները հոգեկան շեղումներ ունեցողների շարքում են` F63.8 խմբում (սովորությունների եւ հակումների այլ խախտումներ):

Նշվում է, որ վերջին կաթիլը, որ լցրել է բժիշկների համբերության բաժակը, դարձել է սարսափելի նորությունը Իսպանիայի Մալագա քաղաքից, որտեղ հումակերները ընտանիքը «առողջ ապրելակերպին» հավատարիմ, սեփական երեխաներին հասցրել են կոմայի եւ միայն հարեւանների կանչով ժամանած ոստիկաններն են կարողացել փրկել երկու աղջիկներին անխուսափելի մահից, հասցնելով նրանց տեղի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: