«Վիկինգ պրես» հրատարակչության կողմից 1933թ. առաջին անգամ հրեա գրող  Ֆրանց Վերֆելի (1890-1945) Հայոց ցեղասպանության մասին պատմող, պատմական փաստերի վրա հիմնված  «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի լույս ընծայումից հետո առաջին իսկ շաբաթներին  գրքի 34 հազար օրինակ էր վաճառվել:  Գիրքն անգլերեն էր թարգմանել Ջեֆրի Դանլոպը:

Ինչպես հաղորդում է Publishers Weekly»-ին,  ԱՄՆ Դեյվիդ Գոդայնի հրատարակչությունը  մտադիր է հաջորդ ամիս Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ վերահրատարակել գիրքը` Ջեյմս Ռեյդելի թարգամանությամբ, որում վերականգնվել է բնագիր տեքստի մոտ 25%-ը:

Թեեւ «Մուսա լեռան քառասուն օրը» ԱՄՆ մեծ մասում եւ Եվրոպայում  առաջին իսկ հրատարակությունից արձագանք էր գտել, սակայն ոչ բոլորի կողմից էր ընդունվել: 1934 թ. փետրվարին  Գերմանիայի կառավարությունն առգրավել էր վեպի օրինակները:

1930 թ. թուրքական եւ ֆրանսիական կառավարությունների կողմից ճնշման արդյունքում կանխվեց գրքի հիման վրա ֆիլմի նկարահանումը, իսկ վերջին շրջանում այդ վեպի նկատմամբ հակազդեցությունը հանգեցրեց նրան, որ Մել Գիբսոնն ու Սիլվեստր Ստալոնեն  հրաժարվեցին այն ֆիլմի վերածելու գաղափարից:

Ֆիլմ կստեղծվի, թե ոչ, այլ խնդիր է, բայց Գոդայնը հուսով է ուշադրությունը հրավիրել նոր հրատարկության վրա, որը գրքի խմբագիր, Հայոց ցեղասպանության վերապրածի թոռնուհի Սյուզան Բարբան համարում է «Իր գիրքը». «Սկզբում մենք պարզապես ցանկանում էինք վերահրատարակել Ջեֆրի Դանլոպի թարգմանությունը: Սակայն Ջեյմս Ռեյդելի հետ զրույցի ժամանակ հասկացանք, թե որքան  ոչ լիարժեք է Դանլոպի թարգամանությունը: Տեքստի վերականգնումն ու ընդլայնումը հսկայական հեղինակային, խմբագրական  աշխատանք է պահանջել»: