Մարտի 25-ին Հարավային Օսիայում երկրի նախագահի կրկնակի ընտրություններ են:  Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը  08:00-ին: Հարավային Օսիայի նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու. Պետանվտանգության կոմիտեի նախկին նախագահ Լեոնիդ Տիբիլովը, նախագահին կից մարդու իրավունքերի հարցերով լիազոր ներկայացուցիչ Դավիդ Սանակոեւը, Ռուսաստանում երկրի դեսպան Դմիտրի Մեդոեւը եւ կոմկուսի առաջնորդ Ստանիսլավ Կոչիեւը:

Ընտրացուցակներում 34 360 ընտրող է ներառված: Ընտրությունների ընթացքին կհետեւեն միջազգային 40  դիտորդներ Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից եւ Մերձդնեստրից: Հավատարմագրվել են ավելի քան 60 արտասահմանցի լրագրողներ:

Քվեարկություւնը կավարտվի ժամը 20:00-ին: Ընտրությունները կայացած կհամարվեն, եթե քվեարկությանը մասնակցի ընտրողների ավելի քան 50%-ը: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուները պետք է ստանան ձայների 50%-ը` գումարած մեկ ձայն:

Հարավային Օսիայում նախագահ են ընտրում. ընտրություններին հետեւում են  նաեւ ղարաբաղցի դիտորդներ
Նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու…