Աֆղանստանի հարավում գտնվող Կանդահար նահանգում մարտի 24 –ի ուշ երեկոյան ականի պայթյունի արդյունքում 9 զինծառայող է սպանվել, եւս մեկը վիրավորվել է:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,  պայթյունը տեղի է ունեցել զինվորականների խմբի մոտ, որոնք պարեկություն են իրականացրել այդ վայրում: Զոհվածների մեջ են 5 ոստիկաններ, օտարերկրացին զինվարականներ եւ տեղացի թարգմանիչ:

Պայթյունի պատասխանատվությունն ստաձնել է արմատական «Թալիբան» շարժումը: