Կաբարդինո-Բալկարիայի «Կովկաս» դաշնային ճանապարհի վրա մարտի 25-ին խոշոր ահաբեկչություն է կանխվել:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, մայրուղու 438 կմ-ի մոտ, 200 մետր հեռավորության վրա, դաշտի մեջ հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարք` 20 կգ հզորության տրոտիլային համարժեքով: Ռումբը պատրաստվել է մետաղական խողովակի տեսքով` 122 սմ երկարությամբ, 31 սմ տրամագծով, եւ լցված է եղել պայթուցիկ նյութով, որոնք կտրտված արմատուրայի տեսք են ունցել: Իսկ որպես պայթուցիկ օգտագործվել է էլեկտրոդետոնատորը:

Պայթուցիկ սարքը տեղում ոչնչացվել է: