Իտալական Ջիլիո կղզու մոտ խորտակված «Կոստա Կոնկորդիա» զբոսանավից մարտի 24-ին դուրս են քաշել ողջ վառելիքը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն,  այդ աշխատանքներում ներգրավվել է 20 միավոր տեխնիկա եւ տարբեր մասնագիտությունների առնվազն հարյուր մարդ: Հանվել է ավելի քան 2 հազ. խմ վառելիք եւ աղբ:

Վառելիքի դուրս բերումից հետո արդեն կարող են ձեռնամուխ լինել խորտակված նավի մոտ գտնվող իրերի դուրս բերմանը: Նավն ամբողջությամբ նախատեսվում է հանել տարեվերջին:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, «Կոստա Կոնկորդիան», որի վրա եղել էր ավելի քան 4 հազար մարդ, աղետի էր ենթարկվել հունվարի 14-ին, Իտալական Ջիլիո կղզու մոտ:

Աղետի փաստի առնչությամբ Իտալիայում քրեական գործ է հարուցվել, հիմնական մեղավոր է համարվում նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն: