Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կրկին մեկնելու է Կուբա` ռադիոթերապիայի կուրս անցնելու համար: «Այսօր երեկոյան ես մեկնում եմ Հավանա: Իմ բժշկական թիմի եւ քաղաքական խորհրդականների պնդմամբ ես որոշեցեի կիրակի ռադիոթերապա սկսել»,-Վենեսուելայի կառավարության նիստում հայտարարել է Չավեսը, հաղորդում է BBC Russian-ը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, դեռ անցած աշնանը լուրեր էին շրջանառվում այն մասին, թե Չավեսին ընդամենը երկու տարվա կյանք է մնացել: Վենեսուելայում Չավեսի բուժմամբ զբաղված վիրաբույժ Սալվադոր Նավարետեն հայտարարել էր, թե նման ախտորոշմամբ հիվանդը չի կարող երկու տարուց ավելի ապրել: Միաժամանակ` 2011թ. հուլիսին Չավեսը հայտարարել էր, որ չնայած հիվանդությանը, մատադիր է 2012 թ. առաջադրվել:
Կուբայում փետրվարի 28 –ին Չավեսին նորից վիրահատել էին: Կուբայից վերդառնալուց հետո նա կրկին վստահեցրել էր, որ քաղցկեղին չի հաջողվի իրեն հաղթել:




























