ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին մարտի 24-ին սրտի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել Վերջինիա նահանգի Այովայի հիվանդանոցում:
Ինչպես տեղեկացնում է BBC Russian-ը, փոխպատվաստված սրտով 71-ամյա Չեյնիին կարող է դեռ երկար ապրել: Ըստ վիճակագրության` նման վիրահատության ենթարկվածների մոտ 70 տոկոսն ապրում է հինգ եւ ավելի տարի:
Չեյնին եւ նրա հարազատները չգիտեն, ում սիրտն է օգտնել շարունակել նախկին փոխնախագահի կյանքը: Նա փոխպատվաստմանն սպասել է 1 տարի 8 ամիս: Գրեթե ողջ կյանքի ընթացքում Չեյնին տառապել է սրտի սուր անբավարարությունից: Նա 5 ինֆարկտ է տարել, որոնցից առաջինը` 37 տարեկանում:
Նշենք, որ Չեյնին ԱՄՆ փոխնախագահի պաշտոնն զբաղեցրել էր 2001-2009 թթ-ին:




























