Սենեգալում այսօր նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է անցկացվում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նախագահի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Աբդուլա Վադը եւ նախկին վարչապետ, ընդդիմության թեկնածու Մակի Սելը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել փետրվարի 26 -ին: Այդ ժամանակ նախագահի պաշտոնի համար պայքարում էր 14 թեկնածու:
Նշենք, որ գործող նախագահ Աբդուլա Վադն առաջադրվում է երրորդ անգամ անընդմեջ:




























