«Apple» ընկերությունը մոտ ապագայում կարող է iPhone սմարթֆոն թողարկել` ամբողջությամբ ապակե կորպուսով: Նման եզրահանգման են եկել փորձագետները` հիմնվելով Apple -ի ներկայացուցիչների բջջային սարքավորումների համար նոր տեսակի կորպուսի արտոնագրման հայտի վրա:

Ինչպես հաղորդում է CNews-ը, արտոնագրման հայտնի մեջ նշվում է, որ  նման կորպուսը կարող է պատրաստվել ապակուց: Այդպիսի կորպուսի նյութը պետք է հնարավորություն ունենա ռադիոազդանշաններ բաց թողնել, այն դեպքում, երբ սարքն ամբողջությամբ լինելու է հերմետիկ եւ ջրակայուն:

Նշվում է, որ iPhone 4-ը եւ iPhone 4S-ն այնքան էլ հեռու չեն այդ գաղափարից: Նրանց կորպուսն ապակու երկու կտորից  եւ ապակե շրջանակից է բաղկացած: