Սուխումի (Աբխազիա) Հովհաննես Թումանյանի անվան №9 դպրոցում հայոց լեզվի տոն է անցկացվել` նվիրված հայ գրատպության 500-ամյակին:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, լեփ լեցուն դահլիճում երեք ժամ շարունակ Աբխազիայի գրեթե բոլոր հայկական դպրոցների աշակերտների կատարմամբ հնչել են հայոց լեզվին նվիրված հայ բանաստեղծների ստեղծագործությունները:
Միջոցառման նախաձեռնողը Աբխազիայի հայերի միության նախագահ Խաչիկ Մինոսյանն է եղել:




























