Հարավային Օսիայում նախագահական կրկնակի ընտրությունները կայացել են:  Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով երկրի ԿԸՀ նախագահ Բելլա Պլիեւային, երեւանյան ժամանակով ժամը 16:00-ի դրությամբ արդեն քվարկել էր ընտրողների կեսից ավելին` 50,1%-ը: Մասնակցությունը նկատելիորեն գերազանցում է երկրում նոյեմբերին կայացած ընտրությունների ցուցանիշը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, մարտի 25-ին Հարավային Օսիայում երկրի նախագահի կրկնակի ընտրություններ են:  Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը  08:00-ին: Հարավային Օսիայի նախագահի պաշտոնին հավակնում է չորս թեկնածու. Պետանվտանգության կոմիտեի նախկին նախագահ Լեոնիդ Տիբիլովը, նախագահին կից մարդու իրավունքերի հարցերով լիազոր ներկայացուցիչ Դավիդ Սանակոեւը, Ռուսաստանում երկրի դեսպան Դմիտրի Մեդոեւը եւ կոմկուսի առաջնորդ Ստանիսլավ Կոչիեւը:

Ընտրացուցակներում 34 360 ընտրող է ներառված: