Ալժիրի հյուսիս-արեւմտյան Թիարեթ նահանգում ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 19 մարդ, եւս 30-ը տուժել են:
Հաղորդվում է, որ մարտի 25-ի գիշերը ազգային ավտոմայրուղու վրա, Գերտուֆա բնակավայրի մոտ, մայրաքաղաքից մոտ 350 կմ հարավ-արեւմուտք, ավտոբուսը շրջվել է եւ ընկել ձորակը:
Լեռնային ճանապարհի վրա, ըստ ամենայնի, վարորդը կորցրել է կառավարումը: Հանգամանքները պարզվում են, տեղեկացնում է «Վեստին»:


























