Պակիստանի հյուսիս-արեւմուտքում կառավարական ուժերի եւ գրոհայինների ջոկատների միջեւ բախումների ժամանակ միայն վերջին օրվա ընթացքում սպանվել է 7 զինվորական եւ 22 ապստամբ:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», դեռ մարտի 24–ից սկսված ռազմական գործողությունները շարունակվում են:

Միաժամանակ հաղորդվում է, որ նախօրեին երկրի հարավ-արեւմտյան Հայբեր շրջանում ահաբեկչություն է իրականացվել, որին զոհ է գնացել 13 զինվորական: Մահապարտը ռումբը գործի է դրել զինվորական գրասենյակում:

Պակիստանի իշխանությունները փորձում են ոչնչացնել թալիբների ճամբարներն ու բազաները: