Ամերիկյան կողմը փոխհատուցում է տվել կանդահարցի այն ընտանիքներին, որոնց հարազատները մարտի 11-ին սպանվել էին ամերիկացի զինվորականի կողմից: Յուրաքանչյուր սպանված աֆղանցու համար ընտանիքներին տրվել է 47 հազ. դոլար, իսկ վիրավորների համար` 11 հազ. դոլար:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», գումարների հանձնման արարողությունը տեղի է ունեցել մարտի 25 -ին, Կանդահարի նահանգային վարչական շենքում` տեղական իշխանությունների եւ զինվորականների մասնակցությամբ:
Հիշեցենենք, որ մարտի 11-ին ամերիկացի զինծառայողը կրակ էր բացել խաղաղ բնակիչների վրա` սպանելով 16 մարդու, այդ թվում` 9 երեխայի: Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի հրամանատարության ներկայացուցիչները հայատարարել էին, որ սերժանտ Բեյլսը գործել է սթրեսի, ալկոհոլի եւ անձնական խնդիրների ազդեցության տակ: Աֆղանական կողմը սակայն կասկած է հայտնել պաշտոնական վարկածի վերաբերյալ:




























