Հնդկական մաոիստ գրոհայինները մարտի 25-ին ազատ են արձակել մարտի 17-ին առեւանգված երկու իտալացի զբոսաշրջիկներից մեկին:

Ինչպես հաղորդել է «Corriere della Sera»-ն,  գրոհայիններն ազատ են արձակել 61-ամյա Կլաուդիո Կոլանջելոյին:  Արդեն նախկին գերին հնդկական Ndtv հեռուստաընկերությանն ասել է, որ մաոիստ ապստամբների գերության մեջ անցկացրած վերջին շաբաթը «սարսափելի փորձ էր»:

Չի հաղորդվում, թե ինչն է դրդել մաոիստներին ազատ արձակել գերուն: Երկրորդ գերին 55-ամյա Պաոլո Բորուկոն, դեռ գտնվում է գրոհայինների մոտ: Նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, իտալացի զբոսաշրջիկներին առեւանգել էին  Հնդկաստանի արեւելքում գտնվող Օրիսա նահանգում: