Իրանը հետաքրքրված է ատոմականների կառուցման ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության շարունակմամբ: Այդ մասին մարտի 25-ին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի հարցերով կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին:
«Քանի որ ռուսաստանյան «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը բարեխղճորեն աշխատել է Բուշերի ԱԷԿ-ի կառուցման նախագծի վրա եւ վճռականություն է հայտնել նախագիծը հասցնել մինչեւ վերջ, մենք կցանկանայինք շարունակել համագործակցությունը ատոմային էներգիայի մի քնաի նոր օբյեկտների հարցում»,-հայտարարել է Դավանին, տեղեկացնում է FARS գործակալությունը:
Դավանին նկատել է, որ ներկայումս Բուշերի ԱԷԿ-ն աշխատում է նախագծային 75% հզորությամբ , ողջ` հազար ՄՎտ հզորությամբ ԱԷԿ-ը կաշխատի մայիսից:




























