Իրանի միջուկային ծրագրի լուծման հնարավորությունները կրճատվում են: Այդ մասին մարտի 25-ին Սեուլում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Ես հավատում եմ, որ դեռ կա դիվանագիտական լուծման ժամանակավոր պատուհան, սակայն այն փակվում է»,- Օբամայի հայատարարությունն է մեջբերել «Ինտերֆաքսը»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, մարտի 13 –ին Օբաման հրամանագիր էր ստորագրել Իրանի նկատմամբ պատժամիջոցները եւս մեկ տարով երկարաձգելու մասին:




























