Կանադայի արեւմտյան ափերի մոտ հայտնաբերվել է ճապոնական «ուրվական նավ», որն անցած տարի մարտին ցունամիի ժամանակ անհետացել էր ծովում եւ մեկ տարվա թափառումներից հետո հատել Խաղաղ օվկիանոսը:

Ձկնորսական նավը նկատել են բրիտանական Կոլումբիայի ափերից մոտ 222 կմ հեռավորության վրա: Առափնյա պահպանության ինքնաթիռը լուսանկարել է նավը,  եւ դատելով դրանցից, նավի վրա ոչ ոք չկա:

Կանադացիները դիմել են ճապոնական առափնյա պահպանությանը,  որոնք էլ իրենց հերթին կարողացել են պարզել,  թե ում է պատկանում նավը եւ վերականգնել նրա պատմությունը:  Թե ինչ է եղել նավի անձնակազմի հետ` հայտնի չէ, հաղորդում է CNN-ը: