Լիսաբոնում 68 տարեկանում մահացել է իտալացի գրող Անտոնիս Տաբուկին: Ինչպես հաղորդում է «La Repubblica»-ն, նա մահացել է քաղցկեղից:

Նշենք, որ նրա գրչին է պատկանում ֆաշիստական շրջանի Պորտուգալիայի մասին «Հաստատում է Փերեյրան. Ակնատեսի ցուցմունքներ» վեպը, որի  հիման վրա նկարահանված ֆիլում հանդես է գալիս Մարչելո Մաստրոյանին:

Գրողն ավելի քան 30 դետեկտիվ վեպերի, հոգեբանական եւ կատակերգական ստեղծագործությունների հեղինակ է, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր: