Քիչ առաջ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Բոինգ 747 ինքնաթիռը: Ինքնաթիռով Թեհրան են թռչելու երեկվա ավիավթարի զոհերի հարազատները: Թռիչքի եւ Իրանում կեցության ծախսերն իր վրա է վերցրել «Caspian airlines» ընկերությունը, որին պատկանում էր աղետի ենթարկված օդանավը:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ուղեւորների թվում եղել են 36 հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























