Սուդանի բոլոր քրիստոնյաներին վերջնագիր է ներկայացվել. նրանք պետք է երկիրը լքեն երեք շաբաթվա ընթացքում:
Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, Սուդանի հարյուր հազարավոր քրիստոնյաներ զրկվել են քաղաքացիությունից: Վերջնագիրը վերաբերում է 700 հազ. մարդու, որոնք մինչեւ այս տարվա ապրիլի 8-ը պետք է լքեն «խիստ իսլամական» Սուդանը:
Ինչպես հաղորդում է Barnabas Fund-ը, լուրջ վտանգ կա, որ քրիստոնյաները, որոնք Սուդանում կմնան ապրիլի 8-ից հետո, կհետապնդվեն կամ կարտաքսվեն: Միաժամանակ փորձագետները մտահոգություն ունենք, որ զանգվածային հեռացումը մարդասիրական աղետի կհանգեցնի, քանի որ իրավիճակն ինչպես Սուդանում, այնպես էլ նոր կազմակերպված Հարավային Սուդանում մնում է ծանր:




























