Իրանական թերթի խմբագիր եւ երկրի իշխանությունների հայտի քննադատ Սաիդ Լեյլազը այսօր դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, դատարանը լրագրողին մեղավոր է ճանաչել չարտոնված հանրահավաքներին մասնակցելու եւ գաղտնի տեղեկություն ձեռք բերելու համար։
Սաիդ Լեյլազի պարբերականը փակվել էր դեռեւս մեկ ամիս առաջ, երբ խմբագրին մեղադրեցին գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հակառակորդ, ընդդիմության առաջնորդ Միրհոսեյն Մուսավիի սատարմանն ուղղված չարտոնված հավաքներին մասնակցելու համար։ BBC News-ի տեղեկացմամբ, նախկինում Լեյլազը հաճախ է քննադատել նախագահի վարած տնտեսական քաղաքականությունը։ Բացի այդ, պարբերականի էջերում տպագրվել են նյութեր, որոնք կոչ էին անում երկրում իրականացնել բարեփոխումներ։
Լրագրողի փաստաբանի հաղորդմամբ, վճիռը գրավոր տարբերակով ստանալուց հետո, այն 20 օրվա ընթացքում հնարավոր կլինի բողոքարկել։
Նշենք, որ ավելի վաղ 6 տարվա ազատազրկման է դատապարտվել մեկ այլ լրագրող, ով ընդդիմադիր առաջնորդի խորհրդականն է եղել։




























