Մարտի 26-ին, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ տեղի է ունեցել «Ժառանգության» նախընտրական ցուցակում ընդգրկված քաղաքական եւ հասարակական գործիչների, քաղաքացիական հանրության ներկայացուցիչների հավաքը:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որպես մեկ միասնության ներկայացուցիչներ` մասնակիցները ստորագրել են «Ուխտ Նոր Հայաստանի» վերնագրված հռչակագիր:

Այս փաստաթղթով հավաքվածները իրենց դավանած գերագույն արժեքներ հռչակեցին քաղաքացիական իրավունքը, պետական ինքնիշխանությունը եւ ազգային շահը: «Այդ արժեքների հաստատման եւ ամրապնդման նպատակով մենք մասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական, ապաեւ` նախագահական ընտրություններին: Մենք պայքարելու ենք հաղթելու համար եւ ձեւավորելու նոր իշխանություն` նոր կառավարությամբ», - ասված է փաստաթղթում:

Հռչակագրի ամբողջական տեքսը կտարածվի հաջորդիվ: