Արթիկ-Մարալիկ ճանապարհի 1-ին կմ-ին` Պեմզաշեն գյուղի մոտ, մարտի 26-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























